Թերապիա
Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր. ե՞րբ անհանգստանալ. news.am
Կան մարդիկ, ովքեր անընդհատ մրսում են, նրանց ձեռքերն ու ոտքերը մշտապես սառն են: Արժե՞ անհանգստանալ դրա համար: Այդ հարցին պատասխանել են Քլիվլենդի համալսարանի մասնագետները:
Արյան շրջանառություն
Անոթաբան Նատալի Էվանսը նշել է, որ շատերն են բողոքում սառը ձեռքերից եւ ոտքերից, սակայն, սովորաբար, դա անհանգստության պատճառ չէ, հատկապես, եթե հիվանդը երիտասարդ է եւ, ընդհանուր առմամբ, առողջ:
Սակայն սառը վերջույթները կարող են որոշ հիվանդությունների ախտանիշ լինել, օրինակ, ծայրամասային հոդերի հիվանդությունների (PAD), ռեւմատիկ հիվանդությունների (ինչպիսիք են սկլերոդերմիան, համակարգային կարմիր գայլախտը եւ ռեւմատոիդ արթրիտը) կամ վահանաձեւ գեղձի գործառույթի նվազման:
Դա կարող է նաեւ Ռեյնո հիվանդության նշան լինել, որի դեպքում ձեռքերի եւ ոտքերի մատների արյունատար անոթները նեղանում են: Երբեմն նման հիվանդության դեպքում վերջույթների գույնը եւս փոխվում է. մատները գունատվում են, երբ արյան շրջանառությունը վատանում է, հետո կապտում են կամ էլ մանուշակագույն են դառնում, ավելի ուշ կարմրում են, արյան շրջանառությունը վերականգնվում է:
Երբ է պետք զգուշանալ
Ռեյնոյի հիվանդությունն, ինքնին, վտանգավոր չի համարվում, բայց կարող է այլ հիվանդությունների ուղեկցել, օրինակ` վասկուլյար կամ ռեւմատիկ հիվանդության: Եթե Ռեյնոյի ախտանիշներին զուգահեռ հիվանդի մոտ այնպիսի դրսեւորումներ կան, որոնք դժվարությամբ են բուժվում` մաշկի, եղունգների թանձրացումներ, արժե, որ նա բժշկի դիմի, նշել է բժիշկ Էվանսը:
Ահա այն ախտանիշները, որոնք, եթե ի հայտ են գալիս վերջույթների սառնության հետ միասին, պետք է անհանգստանալ.
- մաշկի հաստացում կամ թանձրացում,
- դժվար լավացող խոցեր կամ ճաքեր ձեռքի կամ ոտքերի մատների վրա,
- հոգնածություն,
- քաշի փոփոխություն,
- տենդ,
- հոդացավ,
- ցան:
Ինչպես տաքանալ
Եթե ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել եւ դուք պարզապես մրսում եք, մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է տաքանալ.
- եղանակին համապատասխան կոշիկներ եւ տաք գուլպաներ կրեք,
- սառը եղանակին կարելի է ձեռնոցների փոխարեն թաթմաններ կրել,
- մի քանի շերտով տաք հագուստ կրել. դա կօգնի պաշտպանել մարմինը, իսկ եթե շոգ լինի, շերտերից մեկը կարելի կլինի հանել,
- նիկոտին եւ կոֆեին մի օգտագործեք, որովհետեւ դրանք նեղացնում են արյունատար անոթները:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն